Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Յուղերը՝ մազերի համար. 168.am

Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը։

Կտավատի յուղը խոնավացնում է չոր մազերը, դրանց բնական փայլ հաղորդում, սնուցում գլխամաշկը։ Կտավատի սերմերով դիմակներն օգնում են կանխարգելել մազաթափությունը։

Արևածաղկի յուղն օգտագործվում է ճյուղավորված ծայրերի դեպքում, եթե մազերը շատ չոր են։ Այս յուղով պատրաստված դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել ձմեռային եղանակին։

Կոկոսի յուղն օգնում է պաշտպանել մազերը, դրանք հաճախակի լվանալու դեպքում վերադարձնում է մազերի բնական փայլը։ Կոկոսի յուղով դիմակները խորհուրդ են տրվում՝ որպես կանխարգելիչ միջոց՝ ձմեռային եղանակին։

Նշի յուղն արդյունավետ միջոց է ջարդվող և ճյուղավորված մազերի համար։ Յուղը հարկավոր է քսել գլխամաշկին, ապա տարածել մազերին։

Չիչխանի յուղն օգտագործվում է մազերի աճն արագացնելու նպատակով, ինչպես նաև՝ ճաղատացման դեպքում։ Այս յուղով դիմակները մազերին ծավալ և խտություն են հաղորդում։

Եթերային յուղերն ակտիվացնում են մազարմատների աշխատանքը, ինչը հնարավորություն է տալիս արագացնել դրանց աճը։ Մազերի համար նախատեսված դիմակներում օգտագործվում են իլանգ-իլանգի էքստրակտ, թեյի ծառի և ռոզմարինի, ավոկադոյի, բրնձի, ժոժոբայի և այլ յուղեր։

Արմավենու յուղը հանգստացնում է գրգռված գլխամաշկը, օգնում է ծավալ հաղորդել բարակ մազերին, օգտագործվում մազերը խոնավացնելու համար։

Դեղձի յուղն օգնում է վերականգնել մազերի կառուցվածքը: Խորհուրդ է տրվում օգտագործել չոր մազերի համար։

Կամֆորայի յուղը վերականգնում է վնասված մազերը, լավացնում արյան շրջանառությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում մազերի աճի վրա։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ